10 հունիսի 2010 - 13:24 AMT
Հայաստանի խորհրդարանում սկսվել է «Լեզվի մասին» օրինագծի քննարկումը

Այսօր Հայաստանի խորհրդարանում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված երկու օրինագիծ. «Լեզվի մասին» օրենքում Հայաստանում օտարալեզու կրթություն ներմուծելու և «Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ինչպես հաղորդում է PanAREMNIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը 20 րոպե ընդմիջում է վերցրել, որը նախատեսված է ՀՀ ԱԺ կանոնակարգով:

«Մեզ համար անընդունելի են այդ երկու օրինագծերը և մենք կտրականապես դեմ ենք դրանց: «Ժառանգության» խմբակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի օրինագծերը չքննարկվեն: Մենք ներկայացրել ենք մեր առաջարկները կառավարությանը, բայց մերժում ենք ստացել»,- ասել է Սաֆարյանը:

Իր հերթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, որ հասարակությանը մտահոգող կարևոր հարցերի քննարկումը պետք է հեռարձակվի ուղիղ եթերում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ օտարալեզու կրթության մասին օրինագիծը խայտառակություն է երկրի համար: «Դրանով մենք ընդունում ենք, որ հայկական դպրոցներն ի զորու չեն նորմալ կրթություն տալ, ուստի պետք է օտարալեզու դպրոցներ բացել: Ինչ-որ մեկը կարող է բացատրել, թե ինչո՞ւ ՀՀ-ը պետք է տարածք տրամադրի այդ դպրոցներին: Օտարալեզու դպրոցները մի շարք խնդիրներ կառաջացնեն` կապված մտածողությանինքնության, հայկական մտածելակերպի, հայերեն մտածելու ունակության հետ»,- ասել է Ռուստամյանը: