Ուիլյամ Բերնս. ԱՄՆ-ն հիասթափված է Թուրքիայից

PanARMENIAN.Net - «Մենք հասկանում ենք Թուրքիայի և Բրազիլիայի արձագանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի վերաբերյալ, քանի որ նրանց ջանքերն ապարդյուն էին»,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լրագրողներին Բոգոտայում: Ընդ որում ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ երկու երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ են և ԱՄՆ-ն ակնկալում է, որ Թուրքիան ու Բրազիլիան, ինչպես Անվտանգության խորհրդի բոլոր անդամները կկատարեն այդ բանաձևի պահանջները:

Իր հերթին ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքական հարցերի գծով խորհրդական Ուիլյամ Բերնսը Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում, նշելով, որ Թուրքիան արել է իր ինքնիշխան ընտրությունը, ասել է. «Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք հիասթափված ենք քվեարկությունից, սակայն մենք կարծում ենք, որ Թուրքիան կիսում է միջազգային հանրության մտահագությունն առ այն, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները և չի պատասխանում ՄԱԳԱՏԷ-ի հարցերին»: Ընդ որում նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն նաև ի գիտություն է ընդունել Թուրքիայի այն հայտարարությունը, որ նա որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ կհետևի նոր բանաձևի պահանջներին:

Իր կողմից Սպիտակ տան մամլո քարտուղար Ռոբերտ Գիբբսն ասել է, որ Թուրքիայի ու Բրազիլիայի դեմ քվեարկությունն անակնկալ չէր նրանց համար, հաղորդում է zeenews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---