ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի հրաժարվում C-300 համալիրներ առաքել Իրան

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի հրաժարվում C-300 համալիրներ առաքել Իրան

PanARMENIAN.Net - Ռուսական ՀՕՊ համակարգի C-300 համալիրների վրա չի տարածվում Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում:

«Քանի որ Իրանի վերաբերյալ բանաձևում կան հղումներ սպառազինության առանձին տեսակների վրա, կարող եմ ասել, որ ՀՕՊ միջոցներն ըստ ՄԱԿ-ի ցուցակի, բացառությամբ շարժական զենիթահրթիռային համալիրի, չեն դասվում սովորական սպառազինության տեսակների շարքին»,-ասել է Նեստերենկոն:

Ավելի վաղ Ինտերֆաքսը, հղում անելով Ռուսսպառազինության աղբյուրների վրա, հաղորդել էր, որ Ռուսաստանը Իրանին չի մատակարարի C-300 համալիրներ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---