Հուլիսի 16-ից 19-ը Երևանում Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի միջազգային հուշամրցաշար կկայանա

Հուլիսի 16-ից 19-ը Երևանում Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի միջազգային հուշամրցաշար կկայանա

PanARMENIAN.Net - Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան և Ռուսատանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը 2010թ. հուլիսի 16-ից 19-ը Երևանում անց են կացնելու հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անվան միջազգային հուշամրցաշար` նվիրված Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին: Հուշամրցաշարը կանցկացվի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի պատվո հովանու ներքո:

Մրցաշարը ոչ միայնմարզական առումով կկարևորվի, այլև, ինչը թերևս ավելի առաջնային է, կունենա ռազմահայրենասիրական դաստիարակության ու բարոյահոգեբանական նշանակություն:Նելսոն Ստեփանյանի անվան հուշամրցաշարը կարող է դառնալ ավանդական, հաղորդում է Հայաստանի Սմբոյի ֆեդերացիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---