Հայ դիզայների հագուստի հավաքածուն կցուցադրվի Լոնդոնում կայանալիք նորաձևության շաբաթի շրջանակներում

Հայ դիզայների հագուստի հավաքածուն կցուցադրվի Լոնդոնում կայանալիք նորաձևության շաբաթի շրջանակներում

PanARMENIAN.Net - Արևելյան Լոնդոնի Համալսարանի (University of East London (UEL)) հագուստի դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Դայան Գևորգյանն իր «Եթե արտաքինը կարողանար սպանել» հավաքածուն կցուցադրի Gala Graduate Fashion Week show եզրափակիչ օրը, հաղորդում է UEL մամլո ծառայությունը:

Դայան Գևորգյանի ստեղծագործ, ավանգարդ և ունիկալ հավաքածուն ընտրվել է ողջ Մեծ Բրիտանիայի հազարավոր հավակնորդներից: Նորաձևության շաբաթի եզրափակչում նա կմասնակցի 20-25 այլ հաղթողների հետ միասին:

Նյու-Յորքում Դայան Գևորգյանը համագործակցել է նաև դիզայներ Մարկ Ջեյկոբի հետ: Դայան Գևորգյանի առանձնահատուկ ոճը մեծ ուշադրություն գրավեց սպիտակ կաշվե ընդգծող կոստյումների և մետաղով ձևավորված կոշիկների կոնտրաստի շնորհիվ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---