11 հունիսի 2010 - 11:52 AMT
ՆԱՏՕ-ն պատրաստվում է փակել Թուրքիայում գտնվող ռազմակայանը

Իզմիրում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայանը փակվելու է: Ինչպես գրում է VATAN թերթը, որոշումն ընդունվել է Դաշինքի կետրոնակայանում ՆԱՏՕ գագաթնաժողովի ժամանակ: Նշվում է, որ Թուրքիան դեմ չէ Էգեյան ծովում ՆԱՏՕ ՌԾՈւ ռազմակայանի փակմանը:

1982-ի նոյեմբերին ստորագրվեց թուրք-ամերիկյան փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ՆԱՏՕ պլանների համաձայն ամերիկյան մարտական ավիացիայի տեղակայում Էրզրումի, Վանի, Բաթմանի, Մուշի, Դիարբեքիրի, Մյուրտեդի, Էսքիշեխիրի, Իզմիրի և Չիղլիի ավիաբազաներում: Նրանք նաև օգտվում են ԱՄՆ ՌԾՈւ ստորաբաժանումներից ՆԱՏՕ-ի շրջանականերում մարզումներ անցկացնելու ժամանակ: Թուրքիայի հարավում` Ադանայի շրջանում, գտնվում է Մերձավոր Արևելքում ամենախոշոր Ինջիրլիկի ամերիկյան ավիաբազան: