6 հունիսի 2003 - 23:50 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ
Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացման ժամկետը, որը նախատեսում է մահապատժի վերացում, հունիսից հետաձգվել է մինչեւ ընթացիկ տարվա վերջ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով` նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի անդամ Իրժի Յասկերնիյի հետ` մայիսի 24-ին վերջինիս Հայաստան կատարած այցի ընթացքում: Ինչպես նշել է Տ. Թորոսյանը, ԵԽԽՎ-ն ընդառաջել է Հայաստանին այդ հարցում, քանի որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո այդ ընթացակարգը տեխնիկապես անհնար է իրականացնել: