UNISTREAM-ի գլխավոր տնօրեն. 2010թ.-ին Ռուսաստան-ԱՊՀ ուղղությունը կարող է նոր ռեկորդ սահմանել

PanARMENIAN.Net - UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը մասնակցել է «Դրամական փոխանցումներ: Մոսկվա 2010» միջազգային համաժողովին: Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միության (IAMTN) կողմիզ կազամկերպված եւ պարբերաբար անցկացվող այս համաժողովը դարձել է կարեւոր միջազգային միջոցառում` ոլորտում առկա խնդիրների լուծման առումով: «Յունիբանկ» ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այս տարի UNISTREAM-ը դարձել է համաժողովի պլատինե հովանավոր:

Ինչպես նշեց UNISTREAM-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը, չնայած 2009թ.-ին դրամական փոխանցումների շուկայի նվազեցմանը, ինչը պայմանավորված էր միջազգային ֆինանսական ճգնաժամով, ակնկալիքներ կան, որ 2010թ.-ը կդառնա վերականգման տարի: Ընդ որում 2012թ.-ին դրամական փոխանցումների շուկան կհասնի 2008թ-ի մակարդակին, իսկ 2013թ.-ին Ռուասատան-ԱՊՀ ուղղությունը կարող է սահմանել նոր ռեկորդ` գերազանցելով 16,27 մլրդ դոլարի սահմանը:

2010թ.-ի հունիսի 1-ից մեկնարկեց UNISTREAM-ի «Ամառային սակագին» նոր ակցիան, որի շրջանակներում դրամական փոխանցումները Ռուսաստանից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ իրականացվում են ընդամենը 1% սակագնով, անկախ փոխանցվող գումարի մեծությունից: Նշված սակագինը գործում է, եթե դրամական փոխանցումները իրականացվում են ռուսաստանյան «Յունիստրիմ» կամ «Յունիաստրում» բանկերի սպասարկման կետերում: UNISTREAM դրամական փոխանցումներ իրականացվում են «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում: Ընդ որում բանկի երեք մասնաճյուղերը` «Ամիրյանը», «Կոմիտասը» եւ «Մալաթիան» աշխատում են երկարացված ռեժիմով եւ UNISTREAM -ի հաճախորդներին սպասարկում են 9:15-ից մինչեւ 20:30-ը: Երեք մասնաճյուղերում սպասարկման ժամերի երկարացման մասին որոշումը բանկն ընդունեց, ելնելով իր հաճախորդների պահանջներից` դրանով իսկ նրանց հնարավորություն ընձեռելով սպասարկվել ավանդական 18:00-ից հետո:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---