11 հունիսի 2010 - 18:27 AMT
Հունիսի 14-ին Հայաստանում կմեկնարկի ՆԱՏՕ-ի շաբաթը

Հունիսի 14-18-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը, որի ընթացքում նախատեսվում են Դաշինքի ներկայացուցիչների այցեր Երեւան, հանդիպումներ եւ մի շարք միջոցառումներ:

ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանի կողմից այս տարի իրականացվող կարեւոր միջոցառումներից մեկն է, որի նպատակն է Հայաստանի հասարակությանը ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները, Դաշինքի գործունեության ժամանակակից նկարագիրը եւ բովանդակությունը: