Հայաստանը մտադիր է դեսպանություն բացել սկանդինավյան տարածաշրջանում

Հայաստանը մտադիր է դեսպանություն բացել սկանդինավյան տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Ալեքսանդր Ստուբի հանդիպումը: Նախարար Նալբանդյանը ողջունեց Ալեքսանդր Ստուբի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` նշելով, որ այն լավ հնարավորություն է երկկողմ օրակարգի և համագործակցության հեռանկարները քննարկելու համար: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի և սկանդինավյան տարածաշրջանի հետ բազմաոլորտ և փոխշահավետ գործակցության զարգացումը եւ այդ նպատակով օրակարգում է տարածաշրջանում Հայաստանի դեսպանության հիմնումը:

«Մենք տեսնում ենք Ֆինլանդիան` որպես վստահելի գործընկեր և ցանկանում ենք խորացնել մեր քաղաքական երկխոսությունը կանոնավոր խորհրդակցությունների և միջազգային կազմակերպություններում ակտիվ համագործակցության միջոցով», - ասաց ՀայաստանիԱԳ նախարարը: Ալեքսանդր Ստուբը նշեց, որ ուրախ է այցելել Հայաստան եւ շարունակել շուրջ երկու տարի առաջ սկսված երկխոսությունը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ստուբը գոհունակությամբ արձանագրեցին համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ: Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը:

Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ներառյալ` արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---