Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի պատգամավորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդլայնման գործում:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց ֆրանսիացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` նշելով, որ նմանօրինակ այցերը հնարավորություն են ընձեռում տեղում ծանոթանալ հիմնախնդրի ակունքներին, ինչպես նաեւ` Արցախի իշխանությունների եւ ժողովրդի դիրքորոշմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայութունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---