Հայաստանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների

Հայաստանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ինընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների: ՎերջիններսՀայաստան և Լեռնային Ղարաբաղեն այցելելհայ-ֆրանսիական պատգամավորական խմբի համաղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի նախաձեռնությամբ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հատկապես բարձր է գնահատում Արցախ այցելելու նրանց որոշումը: «Դա ձեզ հնարավորություն է տվել տեղում ծանոթանալու իրադրությանը, լսելու Ղարաբաղի ղեկավարության, հասարակ մարդկանց կարծիքը, պատկերացում կազմելու նրանց ձգտումների և հաղթահարելիք մարտահրավերների մասին: Եվ այդ ամենը ձեզ հնարավորություն կընձեռի համապատասխան քննարկումների ժամանակ ներկայացնել ոչ թե միջնորդավորված տեղեկատվություն, այլ այն, ինչ դուք անձամբ եք տեսել և լսել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հյուրերը նախագահին պատմել են իրենց տպավորությունների մասին, բազմաթիվ հարցեր ուղղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարների, Ադրբեջանի և Թուրքիայի հետ խնդիրների կարգավորման հայկական կողմի դիրքորոշումների վերաբերյալ:

Ֆրանսիացի խորհրդարանականներն ասել են, որ անչափ մեծ է տարբերությունը Արցախի շուրջ մինչ այցն ունեցած իրենց պատկերացումների և փաստացի տեսածի միջև` հօգուտ վերջինիս: Նրանց խոսքերով` ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ձգտում են ժողովրդավարական կանոններով կազմակերպել հասարակական կյանքը, ինչի վկայություններից է նաև վերջերս անցկացված հերթական ԱԺ ընտրությունները: Հյուրերը նշել են, որ հատկապես տպավորված են այն բանով, թե ինչ անվտանգ, ապահով և խնամված է Ստեփանակերտը, ինչը բնորոշ չէ պատերազմի վտանգի ներքո ապրող քաղաքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանըշնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին Հայաստանի և Արցախի հանդեպ նրանց ցուցաբերած մշտական հետաքրքրության համար` ասելով, որ խորհրդարանական համագործակցությունը երկկողմ կապերի զարգացման, փոխըմբռնման և վստահության ձևավորման լավագույն միջոցներից է, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---