Սպիտակ տան վարչակազմը հերքում է The Weekly Standard-ի հրապարակումը

Սպիտակ տան վարչակազմը հերքում է The Weekly Standard-ի հրապարակումը

PanARMENIAN.Net - Սպիտակ տան ներկայացուցիչը հերքել է The Weekly Standard շաբաթաթերթի հրապարակումը, որը ԱՄՆ նախագահի վարչակազմում առկա աղբյուրի վրա հղումով հաղորդել էր, որ Օբաման սատարում է ՄԱԿ-ին կից Իսրայելի գործողությունները հետաքննող նոր քննչական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի և արաբական աշխարհի կոչին: Այդ մասին հաղորդել է Իսրայելի պետական ռադիոն:

The Weekly Standard շաբաթաթերթի հրապարակման մեջ ասված է. Եթե Օբաման աջակցի «Գոլդսթոունի թիվ երկու հանձնաժողովի» ստեղծման գաղափարին, ապա կստեղծվի սարսափելի մի նախադեպ, որի դեպքում «անկախ միջազգային հանձնաժողովները» ՄԱԿ-ի հովանու ներքո կկարողանան հետաքննել ահաբեկչության դեմ պայքարող ամերիկյան զինովարականների և հետախուզության գործողությունների հետ կապված միջադեպերը, գրում է ZMAN.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---