Տիլո Սարացին. Ներգաղթը բթացնում է Գերմանիան

PanARMENIAN.Net - Ներգաղթը բթացնում է Գերմանիան: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Բունդեսթագի կառավարման անդամ Տիլո Սարացին: «Պարզ վիճակագրական տեսանկյունից ներգաղթյալների ծնելիության բարձր մակարդակը և նրանց կրթվածության ցածր մակարդակը նշանակում են, որ Գերմանիան բթանում է: Տարբերություններ կան մտավոր տարբեր ունակություններ ունեցող բնակչության խմբերի վերարտադրության մեջ»,- նշել է նա:

Դա Սարացինի առաջին հակամահմեդական հայտարարությունը չէ: Անցյալ տարվա հոկտեմբերին նա մահմեդական ներգաղթյալների երեխաներին անվանել էր «երկրորդ կարգի քաղաքացիներ»: «Ես պարտավոր չեմ ընդունել ինչ-որ մեկին, որն ապրում է պետության հաշվին, որին նա չի ընդունում, որը չի զբաղվում սեփական երեխաների կրթությամբ և որի միակ զբաղմունքը բազմանալն է ու հիջաբներով փոքրիկ աղջիկներ ունենալը: Դա վերաբերվում է Բեռլինի թուրքական բնակչության 70 և արաբական բնակչության 90 տոկոսին: Միակ բանը, որին ընդունակ են այդ մարդիկ, բանջարեղեն վաճառելն է»,- ասել է Սարացին, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---