Ռուսաստանն Իրանին C-300 չի տրամադրի

Ռուսաստանն Իրանին C-300 չի տրամադրի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը, Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներին համապատասխան, որոշել է դադարեցնել C-300 հրթիռային համալիրների մատակարարումն այդ երկիր: Այդ մասին Ֆրանսիայի նախագահին հաղորդել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Սարկոզին ողջունել է այդ որոշումը, որը, Ֆրանսիայի նախագահի խոսքերով, «հեշտ չի եղել» Մոսկվայի համար:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 11-ին Փարիզում աշխատանքային հանդիպում են անցկացրել, որի գլխավոր թեմաները եղել են գործողությունների համակարգումն Իրանի նկատմամբ, G 20-ի գագաթնաժողովի նախապատրաստումը և «Միստրալ» տեսակի ռազմանավերի մասին համաձայնագրի հեռանկարները:

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իսրայելը կոչ են արել ռուսական իշխանություններին հրաժարվել Իրանին հրթիռային համալիրների մատակարարումից, սակայն Մոսկվան հավաստիացրել էր Թեհրանին, որ նրա ատոմային ծրագրի շուրջ կոնֆլիկտը չի ազդի ռուս-իրանական հրթիռային համաձայնության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---