12 հունիսի 2010 - 14:47 AMT
Հայ-ռուսական մշակութային կապերը խորացման ներուժ ունեն

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 12-ին ընդունել է «Եվրասիա» ակադեմիայի նախագահ Օլեգ Պոպցովին, Մոսկվայի հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ինստիտուտի ռեկտոր Վասիլի Կորելսկիին, «ՏՎՑ» հեռուստաընկերության քաղաքական տեսաբան Լեոնիդ Իոֆեին և Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանին:

Խոսելով հայ-ռուսական մշակութային ընդհանրությունների մասին` Արթուր Բաղդասարյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջեւ մշակութային կապերի առավել խորացմանն ուղղված հայ և ռուս մտավորականների ջանքերը: Քննարկվել են ԱՊՀ երկրներում տեղեկատվական անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում և Ռուսաստանում հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացին, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: