Լատվիայի հայ համայնքը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը Սեյմում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Լատվիայի հայ համայնքը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը Սեյմում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Լատվիայի հայ համայնքը մտադիր է ակտիվացնել իր համագործակցությունը Սեյմում Հայաստանի աջակցության խմբի հետ, որպեսզի Լատվիայի խորհրդարանը ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Miasin.Ru պորտալին տված հարցազրույցում հայտնել է Ռիգայի հայ համայնքի (ՌՀՀ) նախագահ, «Արարատ» թերթի խմբագիր և հրատարակող Ալեքսանդր Գերոնյանը: Խոսելով ապագայի պլանների մասին` Գերոնյանը նշել է, որ ծրագրվում է նաև մշակութային միջոցառումներ անցկացնել, ավելի շատ երիտասարդության ներգրավել հասարակական աշխատանքների մեջ:

Պատասխանելով հարցին այն մասին, թե որքանով է Լատվիայի հայ երիտասարդությունը ներգրավված համայնքի հասարակական աշխատանքների մեջ, Ալեքսանդր Գերոնյանը հայտնել է, որ հայ երիտասարդությունը բոլորովին միասնական չէ, չնայած վերջերս ստեղծված Լատվիայի Երիտասարդության միությանը: Նրա խոսքով, ակտիվիստների թվում մոտ երկու տասնյակ տղաներ և աղջիկներ են, որոնք սերտ կապեր ունեն Էստոնիայի հայրենակիցների հետ:

Անդրադառնալով Ռիգայում հայերենի ուսուցման հարցին` Գերոնյանն ասել է, որ 1988 թվականից ի վեր քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց էր գործում: «Դասագրքերը բերում էին Երևանից, դասախոսներն այստեղից էին: Գոյություն ունեին նաև հայերենի ուսուցման արագացված դասընթացներ մեծահասակների համար: Բայց, ցավոք, արդեն հինգ տարի է, ինչ կիրակնօրյա դպրոցը չի գործում: Բայց մենք ծրագրում են բացել այն Ռիգայում Հայկական Սբ.Գրիգոր Լուսավորչի եկեղեցուն կից»,- հաղորդել է ՌՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---