Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա

Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով հունիսի 14-ին հրավիրվել է ՀԱՊԿ անվանգության խորհրդի քարտուղարների արտահերթ նիստ:

Նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ղրղսզտանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւայի խնդրանքով նիստում կքննարկվի Ղրղզստանում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---