«Փյունիկը» 1:3 հաշվով զիջեց «Ուլիսին»

«Փյունիկը» 1:3 հաշվով զիջեց «Ուլիսին»

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին և 13-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 11-րդ տուրի հանդիպումները: Առաջին օրը գրանցվեցին խոշոր հաշիվներ: «Միկան» Երևանում ընդունեց «Շիրակին» և 6:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց: «Միկայի» կազմում գոլ խփեցին Արմեն Պետրոսյանը, Էդնիլսոն Ժունիորը, Բոտի Դեմելը, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Էդնեյ դե Օլիվեյրան: «Շիրակի» միակ գոլը խփեց Նալբանդյանը:

«Բանանցը» Էդուարդո դո Սանտոսի դուբլի և Դենիր Օրտեգայի գոլի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեց «Գանձասարին»: Կենտրոնական խաղում «Ուլիսը» կարողացավ նվաճել 3 միավոր 2010-ի Հայաստանի գավաթակիր «Փյունիկի» հետ խաղում: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով: Դա այս սեզոնում «Ուլիսի» առաջին հաղթանակն էր «Փյունիկի» նկատմամբ:

Դիլիջանում «Իմպուլսն» ընդունեց «Կիլիկիային», և խաղն ավարտվեց 2:3 հաշվով երևանյան ակումբի հաղթանակով:

Այդ տուրից հետո առաջնության չեմպիոնը փոխվեց: «Բանանցը» 26 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ «Փյունիկը» նույնպես 26 միավորով երկրորդն է:

Առաջնության լավագույն ռմբարկուն Էդուարդո դո Սանտոսն է, որը խփել է 10 գոլ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---