«Մենք» հիմնադրամը տոնական երթ կանցկացնի ՀՀ Դրոշի պատվին

«Մենք» հիմնադրամը տոնական երթ կանցկացնի ՀՀ Դրոշի պատվին

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին` 19:30, ազգային արժեքների պահպանության «Մենք» հիմնադրամը տոնական երթ կանցկացնի` նվիրված Հայաստանի Դրոշի օրվան: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակում և կընթանա Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներով, ապա Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է արժեքների պահպանության «Մենք» հիմնադրամի անդամ Պավել Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, մինչ օրս Հայաստանի օրենսդրությունը չի հաստատել երկրի պաշտոնական Դրոշի օրը, և «Մենք» հիմնադրամն արդեն դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի հունիսի 15-ը հայտարարվի Դրոշի պաշտոնական օր: «Կարծում եմ` տոնական երթի անցկացումից հետո ՀՀ կառավարությունը դրական արձագանք կտա մեր առաջարկին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հունիսի 15-ը հռչակվի Հայաստանի Պետական դրոշի օր»,- նկատել է նա:

Ինչպես ընդգծել է Պավել Սարգսյանը, բեմականացված միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 1250 հոգի, որոնց մեծ մասը երիտասարդության ներկայացուցիչներ են: «Սակայն միջոցառումը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան մասնակցել»,- նշել է նա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---