Իսրայելի սուպերմարկետները բոյկոտ են հայտարարում թուրքական ապրանքներին14 հունիսի 2010 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Կոշտ մրցակցային պայքարը չի խանգարել խոշոր իսրայելական սուպերմարկետներին հայրենասիրություն դրսևորել` «Ռիբուա Կախոլ» ցանցը, որի կազմում են մտնում «Մեգա», «Մեգա բա-Իր» և «Մեգա-Բուլ» սուպերմարկետները, որոնք ալյուր և մակարոնեղեն են ներմուծում Թուրքիայից, որոշել են հրապարակայնորեն հրաժարվել առևտրային կապերից մի պետության հետ, որի վարչապետը մրցում է Ահմադինեժադի հետ հակաիսրայելական իր կոչերում: Սուպերմարկետների ցանցերը հայտարարել են, որ նրանք այսուհետ չեն աշխատի թուրք առաքիչների հետ` հավելելով, որ հարաբերությունները թուրք ընկերությունների հետ խնդրահարույց էին վերջին ամսում, իսկ վերջերս դադարեցվեցին: Միևնույն ժամանակ, նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթածներից շատերը նշում են, որ կողմ են բոյկոտին «առանց ֆանատիզմի»` համարելով այն իրենց ավանդը Անկարային արժանի հակահարված տալու գործում: Բանավեճի մասնակիցները տարածում են և ստուգում են թուրքական արտադրության ապրանքների ցուցակները: Ամենամեծ ցուցակը կազմված է գրեթե 50 արևմտյան ընկերությունների ցանկից, որոնց արտադրանքը ևս հավաքվում կամ թողարկվում է այդ երկրի գործարաններում: Խոսքը գնում է ավտոմեքենաների, կենցաղային քիմիայի, ծխախոտի, հագուստի և այլ ապրանքատեսակների մասին: Հիմնական խորհուրդն է` ստուգել ապրանքը գնումից առաջ և աշխատել փոխարինել այն Իսրայելում արտադրվող մեկ այլ ապրանքով, գրում են իսրայելյան ԶԼՄ-ները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |