6 հունիսի 2003 - 23:17 AMT
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Դոնի Ռոստովում բացվելու է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցչությունը: Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը, նման որոշում է ընդունվել Ռուսաստանի Հարավային դաշնային մարզի (ՀԴՄ) պատվիրակության Երեւան կատարած աշխատանքային այցի ընթացքում: Ինչպես տեղեկացրել է ՀԴՄ-ում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Վիկտոր Կրոխմալը, հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` «Ռուսաստանի հարավ» դաշնային նպատակային ծրագրի իրագործմանը Հայաստանից առաջատար մասնագետների եւ ընկերությունների ներգրավման մասին: Նշված են նաեւ գյուղատնտեսության բնագավառում հեռանկարները, մասնավորապես, նախատեսված է համատեղ տնտեսական նախագծերի նախապատրաստումը խաղողագործության բնագավառում եւ գյուղատնտեսական մթերքների արտահանման ավելացում: