14 հունիսի 2010 - 16:27 AMT
Արմեն Մարտիրոսյան. Պետք է դուրս գալ արդեն ձևավորված երեք նախագահների ձևաչափից

Արտահերթ ընտրություններին հասնելու հարցերում «Ժառանգություն» կուսակցությունը միայն հաջողություն է մաղթում Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ): Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր Հայաստանում կան, սակայն գործընթաց, որը կհանգեցնի արտահերթ ընտրությունների, որպես այդպիսին չկա: «Նման գործընթաց կարող էր դառնալ հայ-թուրքական գործընթացը, որը, ցավոք, չօգտագործվեց ընդդիմության կողմից: Արտահերթ ընտրությունների հիմք կարող է լինել նաև ներիշխանական հակասությունների խորացումը: Սակայն, «Ժառանգությունը» միշտ կողմ է արտահերթ ընտրություններին: Ներքաղաքական խնդիրների լուծման գործում պետք է դուրս գանք արդեն ձևավորված երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ձևաչափից, պետք է քանդել այդ ֆորմատը, քանի որ նրանցից ոչ մեկը չի կարող առաջընթաց ապահովել երկրի համար»,-ասել է«Ժառանգություն» կուսակցության նախագահը: