Եվրոպայի առաջնությունում Ջավախյանն առաջին անգամ ելույթ ունեցավ 64կգ քաշային կարգում և չեմպիոն դարձավ14 հունիսի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը (64կգ ք/կ), որն օրերս չեմպիոն դարձավ Եվրոպայի առաջնությունում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ 5 դժվար մենամարտ է անցկացրել, բայց լավ տրամադրվածության շնորհիվ կարողացել է հաղթել: «Իմ մրցակիցները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ու Օլիմպիական խաղերում բարձր տեղեր էին զբաղեցնում, բայց ես նպատակ ունեի և կարողացա իրականացնել այն»,- ասել է Ջավախյանը: Ջավախյանը, որը 60կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր դարձել, առաջին անգամ նման խոշոր մրցաշարում ելույթ ունեցավ 64կգ քաշային կարգում և եզրափակչում հաղթեց Դյուլա Կատեին (Հունգարիա): «Իմ մրցակիցը 2009 թվականի աշխարհի փոխչեմպիոն է, բայց այս մենամարտում ես ավելի ուժեղ էի և հաղթեցի,- ընդգծել է Ջավախյանը:- Առջևում Օլիմպիական խաղերն են, և ես պետք է ուղղեմ իմ սխալներն ու լավ պատրաստվեմ»: Եվրոպայի չեմպիոնը հավաքականի հետ միասին նախքան Եվրոպայի առաջնությունը մարզվում էր Ծաղկաձորում և Ուկրաինայում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» |