Դոմինիկ Վոլտոն. Բալկանյան և կովկասյան հակամարտությունները շատ ընդհանրություններ ունեն

Դոմինիկ Վոլտոն. Բալկանյան և կովկասյան հակամարտությունները շատ ընդհանրություններ ունեն

PanARMENIAN.Net - Կոսովոյի հակամարտությունը մեծ դժվարություններ առաջացրեց Եվրոպայի համար, այն պայթեցրեց երկիրը,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Փարիզի հաղորդակցության գիտությունների ինստիտուտի տնօրեն Դոմինիկ Վոլտոնը` համեմատելով Կոսովոյի հակամարտությունը ղարաբաղյան հակամարտության հետ: «ԶԼՄ-ները բարդություններ ունեցան արդեն Կոսովոյի հակամարտության լուսաբանման առումով, քանի որ չէին հասկանում հակամարտության բուն իմաստը: Ըստ նրա, դա այն դեպքում, երբ Կոսովոն Եվրոպայի հարևանությամբ է, նրա քթի տակ, իսկ Կովկասը հեռու է, և այս դեպքում ավելի դժվար էր լուսաբանել ղարաբաղյան հակամարտությունը` ԶԼՄ-ները ծուլանում են գնալ և տեղում պարզել պատճառներն ու էությունը»,-ասել է Վոլտոնը:

Դոմինիկ Վոլտոնը գտնում է, որ ֆրանսիական ԶԼՄ-ները պետք է շահագրգիռ լինեն լուսաբանելու այս հակամարտությունը` շաղկապելով այն բալկանյան հակամարտության հետ, ոչ միայն այն պատճառով, որ երկու դեպքում էլ այս կամ այն չափով առկա է Թուրքիայի ազդեցությունը, այլ նաև այն պատճառով, որ քաղաքական իիավիճակը գրեթե նույնն է: Ըստ նրա, բալկանյան և կովկասյան հակամարտությունները շատ ընդհանրություններ ունեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---