«Կոռնետ-ԱՄ»-ը կարող է դառնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասը

«Կոռնետ-ԱՄ»-ը կարող է դառնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասը

PanARMENIAN.Net - ՄՏՍ ընկերությունը դիտարկում է «Կոռնետ-ԱՄ» ընկերության ներգրավման հնարավորությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառույցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՄՏՍ-ի («Բջջային հեռահամակարգեր» ԲԲԸ) մամլո ծառայությունը:

«ՔՈՄՍԹԱՐ-ՕՏՍ» ընկերությունը, որը մտնում է ՄՏՍ ընկերությունների խմբի մեջ, հայտարարել է «ՔՈՄՍԹԱՐ-ՕՏՍ»-ի արտադրանքներն ու ծառայությունները ՄՏՍ ապրանքանիշի օգտագործմանը հանձնելու գործընթացի մեկնարկի մասին: Ինչպես հայտնում է ընկերության պաշտոնական կայքը, 2011-ի վերջին Ռուսաստանի հեռահաղորդակցության շուկայում ՄՏՍ ընկերությունների խմբի շրջանակներում կմնա երկու ապրանքանիշ` ՄՏՍ-ը և ՄԳՏՍ-ը:

«Բջջային հեռահամակարգեր» ԲԲԸ-ն Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ կապի օպերատորի բաժնետոմսերի 80 տոկոսի բաժնետերն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «ՔՈՄՍԹԱՐ-ՕՏՍ» ընկերության մամլո քարտուղար ԵկատերինաՆևսկայան ասել է, որ ռեբրենդինգը դեռ վերաբերվում է Ռուսաստանի տարածքում տրամադրվող ծառայություններին և ապրանքներին: «Հիմա վաղ է խոսել այն մասին, թե ինչպիսի որոշումներ են ընդունվելու Հայաստանում «Կոռնետ-ԱՄ»-ի վերաբերյալ»,- ասել է Նևսկայան:

«Քոմսթար- Միավորված Հեռահամակարգեր» ընկերությունը հանդիսանում է հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատոր Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Ընկերության հիմնական բաժնետերը «Սիստեմա» կորպորացիան է: Քոմսթար-ՄՀՀ ընկերության դուստր ձեռնարկություններն ու մասնաճյուղերը տեղաբաշխված են Ռուսաստանի Դաշնության խոշորագույն շրջաններում. մասնավորապես Կենտրոնական, Հյուսիս-արևմտյան, Հարավային, Մերձվոլգյան և Ուրալի շրջաններում: Ընկերությունն ակտիվներ ունի նաև Ուկրաինայում և Հայաստանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---