Ավստրիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար

Ավստրիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար

PanARMENIAN.Net - Ավստրիայի հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններում շատ ձեռքբերումներ չկան և Ավստրիայի ԱԳ նախարարի այցը լավ առիթ կլինի խոսելու դրանց մասին եւ զարգացնելու նոր հնարավորություններ: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական «Profil» թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով Ավստրիայի արտաքին գործերի նախարարի առաջիկա այցին Հայաստան:

«Մենք չենք կարող ասել, որ երկկողմ հարաբերությունները թույլ են, բայց մենք ունենք ներուժ, որը պետք է առավել օգտագործվի: Նախարար Միքայել Շպենդելեգերի այցը մեր հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու լավ խթան կարող է հանդիսանալ»,-հավելել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---