Վրաստանի կառավարությունը շուրջ 27 000 դոլար է հատկացրել Թբիլիսիի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման համար

Վրաստանի կառավարությունը շուրջ 27 000 դոլար է հատկացրել Թբիլիսիի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման համար

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին կսկսվի Թբիլիսիի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի փաթեթի նախապատրաստումը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի մշակույթի նախարարության մամլո ծառայությունում, հայկական եկեղեցու վերականգնման համար հատկացվել է 50.000 վրացական լարի կամ 26 790 ԱՄՆ դոլար: Փաթեթի նախապատրաստմանը խորհրդատվության կարգով կմասնակցեն մասնագետներ նաև Հայաստանից:

Միջնադարի եկեղեցին փլուզվեց 2009թ. նոյեմբերի 19-ին` վնասելով միայն բակում կայանված ավտոմեքենաները: Փլուզվեց եկեղեցու գմբեթը, խորանը, հյուսիսային և հարավային կամարները, պահպանվեց միայն արևմտյան մասն ու զանգակատունը: Մինչդեռ, չամրացված կոնստրուկցիան վտանգ է ներկայացնում եկեղեցու հարևանությամբ ապրող մարդկանց համար: «Փլատակների մաքրումն ավարտվեց ձմռանը, որից հետո խոստացվեց, որ գարնանը աշխատանքները նորից կվերսկսվեն , սակայն ոչ մի փոփոխություն չկա: Մենք արդեն ընտելացել ենք, նույնիսկ ուշադրություն չենք դարձնում վտանգին: Երբեմն քարեր են ընկնում: Մենք խնդրել ենք, որ կառույցն ամրացվի»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Թբիլիսիի բնակիչ Գեորգի Պողոսյանը, որի տունը գտնվում է փլուզված եկեղեցու բակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---