Աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում Էդվարդ Նալբանդյանը

Աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում Էդվարդ Նալբանդյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն մանրամասն քննարկեցին վիրահայությանը հուզող մի շարք խնդիրներ: Այս ենթատեքստում Գրիգոլ Վաշաձեն ներկայացրեց դրանց լուծմանն ուղղված Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը` մասնավորապես աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների կառուցման եւ կրթական ու մշակութային հաստատությունների պայմանների բարելավման բնագավառներում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---