Էդվարդ Նալբանդյանը Բաթումում հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

Էդվարդ Նալբանդյանը Բաթումում հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բաթում, ուր նրան ընդունել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: դվարդ Նալբանդյանը Վրաստանի ղեկավարին փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները:

Միխայիլ Սահակաշվիլին գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունների առնչությամբ` նշելով, որ Հայաստանի նախագահի հետ հաստատված երկխոսությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն առաջ մղել երկկողմ փոխգործակցությունը:

Նախագահ Սահակաշվիլին եւ նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, քննարկվեց երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տնտեսական համագործակցության ծրագրերի իրականացումը:

Զրույցի ընթացքում արծարծվեցին նաեւ վիրահայությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծման ուղիները: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: Վրաստանի նախագահը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:

Հունիսի 14-ի առավոտյան Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը խոսեց հայ-վրացական հարաբերությունների ներկայի եւ հեռանկարների մասին, տեղեկություններ հաղորդեց իր հանդիպումների մասին: Վիրահայության ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---