Թուրքիայում ընթանում է «Վանդակ» ծրագրի գործով դատավարությունը15 հունիսի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի 12-րդ Գերագույն քրեական դատարանում ընթանում է «Վանդակ» ծրագրի մշակման մեջ կասկածվող Թուրքիայի ՌԾՈւ 33 նախկին սպաների գծով առաջին դատավարությունը: Այդ մասին գրում է թուրքական Today’s Zaman թերթը: «Վանդակ» ծրագիրը նպատակ էր հետապնդում Թուրքիայում անկայուն իրադրություն ստեղծել երկրի ոչ մահմեդական քաղաքացիներին սպանելու միջոցով: Վերջերս հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները հայտարարեցին, որ մտադիր են «Վանդակ» ծրագրի գործով համահայցվոր դառնալ: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը գտնում է, որ այդ գործով համահայցվորի կարգավիճակ ստանալը մեծ դեր է խաղում Թուրքիայի հասարակության մեջ բոլոր ազգային փոքրամասնությունների գոյության հավասար իրավունքի ապահովման տեսակետից: «Մեծ հավանականություն կա, որ «Վանդակ» ծրագրի մասնակիցները կարևոր տեղեկատվությն ունեն Հրանտ Դինքի սպանության և այլ օպերացիաների մասին»,- ասել է Չեթինը: Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության առջև: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |