Հայ ազգային կոնգրեսը շարունակում է պայքարել արտահերթ ընտրությունների անցկացման համար

Հայ ազգային կոնգրեսը շարունակում է պայքարել արտահերթ ընտրությունների անցկացման համար

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի խառնվում իր անդամ կուսակցություններից և ոչ մեկի, այդ թվում նաև ՀՀՇ ներքին խնդիրներին, քանի որ այն միայն 18 կուսակցությունների համագործակցության դաշտ է»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա ձեռնպահ մնաց ՀՀՇ-ում տեղի ունեցող ներքին խնդիրները մեկնաբանելուց, որոնք վերաբերում են ՀՀՇ վարչության անդամ Խաչատուր Քոքոբելյանի` ՀՀՇ-ի վարչությունից դուրս գալու մասին լուրերին: Լևոն Զուրաբյանի խոսքով, ՀՀՇ-ն` ի դեմս Քոքոբելյանի, միշտ ակտիվ մասնակցել է ՀԱԿ աշխատանքներին և քաղխորհրդի նիստերին և միշտ դրական է արտահայտվել ՀԱԿ վարած քաղաքականության մասին: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀԱԿ-ը շարունակում է պայքարել արտահերթ ընտրությունների անցկացման համար և նպատակին հասնելու դեպքում կմասնակցի ընտրություններին իր բոլոր անդամ կուսակցություններով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---