15 հունիսի 2010 - 17:49 AMT
2010-ին Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող

Երևանի կոնյակի գործարանն (ԵԿԳ) ընթացիկ տարում կմթերի 29 հազար տոննա խաղող, ինչը 10 տոկոսով քիչ է 2009-ի մթերման ծավալից: Այդ մասին Երևանում հունիսի 15-ին լրագրողներին հայտնել է գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: «Եթե հաշվի առնենք վաճառքի 36 տոկոս անկումը և անկման շարունակվող միտումները, ապա մենք կարող էինք ընդհանրապես խաղող չմթերել կամ մթերել ընդամենը 14-15 հազար տոննա: Բայց մենք որոշում ընդունեցինք մթերել 29 հազար տոննա խաղող` այն սահմանային ծավալը, որը կարող է իրացվել գործարանի կողմից»,- ասել է նա:

Միաժամանակ տնօրենը հաղորդեց, որ ընկերությունը գնել է լրացուցիչ տարաներ 500 հազար տոննա սպիրտը պահելու համար, ինչպես նաև վերանորոգվել են ավելի վաղ օգտագործած տարաները: Բացի դրանից, Արա Գրիգորյանը նշել է, որ խաղողագործների հետ գործող պայմանագրերը կրճատվելու են 20-22 տոկոսով, ինչը թույլ կտա մթերման նախատեսվող ծավալը հավասարաչափ տեղաբաշխել ինչպես ֆերմերների, այնպես էլ խաղողագործների միջև, որոնց նորատունկ խաղողներն այս տարի կտան առաջին բերքը:

Ինչ վերաբերվում է մթերման գնին, ԵԿԳ տնօրենն ասաց, որ դրանց մասին կհայտարարեն սեպտեմբերին, բայց հավաստիացրեց, որ ընթացիկ տարում գները 2009-ի համեմատ չեն փոխվել (130դրամ 1 կգ խաղողի համար Արարատյան դաշտում և 120 դրամ` Տավուշի մարզում) և նույնիսկ մի քիչ կաճեն: