Հայաստանում կքննարկեն ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման վերջին միտումները առևտրի և տնտեսական ոլորտներում

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Երևանում կկայանա ՀՀ-ԵՄ համագործակցության առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական` իններորդ նիստը:

Նիստի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը` հայկական կողմից, Եվրահանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության "Եվրոպայի (ոչ ԵՄ) և Կենտրոնական Ասիայի" վարչության պետի տեղակալ Ֆիլիպ Քյուիսոնը` Եվրոպական միության կողմից, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Ենթակոմիտեի նիստի ընթացքում կողմերը կքննարկեն օրակարգում ընդգրկված հարցեր, այդ թվում` մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, ՀՀ-ԵՄ առևտրային հարցեր` երկկողմ առևտրային հարաբերությունների վերջին զարգացումները, ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք հիմնելու հնարավորությունները, ստանդարտացում, տեխնիկական կանոնակարգեր և համապատասխանության հավաստում, սանիտարական և բուսասանիտարական չափանիշներ, մտավոր սեփականություն, հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցեր:

Նիստի ընթացքում կքննարկվեն նաև առևտրին առնչվող ԵՄ տեխնիկական աջակցությունը Հայաստանին, ներառյալ` Պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրի (CIB) նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---