Իրանական նավերով «Հըզբոլլահի» 300 մարտիկներ են ուղևորվելու Գազա

PanARMENIAN.Net - Իսրայելյան անվտանգության ուժերը պատրաստվում են «հումանիտար օգնության» զանգվածային ծովային ներխուժմանը երկրի տարածքային ջրերը` «Գազայի ծովային շրջափակումը ճեղքելու» նպատակով: Մոտ ժամանակներս Գազայի ուղղությամբ ընդհանուր առմամբ 10-ից ոչ պակաս նման «նավեր» կուղևորվեն:

Ամենամեծ վտանգը ներկայացնում է իրանյան նախաձեռնությունը: Հետախուզության տվյալների համաձայն, իրանական նավերով «խաղաղապահների» տեսքով Գազա են ուղևորվել «Հըզբոլլահի» մոտ 300 մարտիկներ:

«Պաղեստինի ժողովրդի պաշտպանության իրանական վարչության» ղեկավար Մուհամմեդ էլ-Նուրանին հայտնել է, որ առաջին նավը երեկ արդեն դուրս է եկել ծով, իսկ ևս երկուսը ճանապարհ կընկնեն մոտ օրերս:

«Նավին» մասնակցելու ցանկություն են հայտնել Իրանի խորհրդարանի 230 պատգամավորներ, սակայն վերցրել են միայն երեքին: Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 հազար իրանցիներ Գազա մեկնելու պատրաստակամություն են հայտնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---