16 հունիսի 2010 - 12:13 AMT
Սանկտ Պետերբուրգում կկայանա Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը

Հունիսի 17-19-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա 15-րդ Միջազգային տնտեսական համաժողովը, որին կմասնակցեն շատ երկրների ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին պաշտոնական աղբյուրներից, Սերժ Սարգսյանի այցի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: