«Յունիբանկը» հուլիսին կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը

«Յունիբանկը» հուլիսին կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը

PanARMENIAN.Net - «Յունիբանկի» պրոցեսինգային կենտրոնի գործարկումը տեղի կունենա 2010 թվականի հուլիսին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Անցումը սեփական պրոցեսինգային կենտրոնին թույլ կտա բանկին զգալիորեն ավելացնել քարտերի թողարկման ծավալը և առաջարկել հաճախորդներին վարկային քարտերի ավելի գրավիչ պայմաններ: Ներդրումներն այդ նախագծի մեջ կկազմեն շուրջ 1 մլն դոլար:

Քարտային բիզնեսի զարգացումը «Յունիբանկի» 2010 թվականի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: 2010թ. հունիսի 1-ի դրությամբ բանկը թողարկել է 43 900 քարտ, որոնցից 32 984-ի միջազգային VISA քարտեր են: Տեղադրված է 69 բանկոմատ: Հետագայում բանկը մտադիր է թողարկել նաև չիպային քարտեր, ավելացնել բանկոմատների և ինքնասպասարկման տերմինալների ցանցը, ինչպես նաև մասնակցել MasterCard համակարգին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---