Թուրքիայի կառավարությունը հաստատել է հակաիսրայելյան պատժամիջոցների փաթեթը

Թուրքիայի կառավարությունը հաստատել է հակաիսրայելյան պատժամիջոցների փաթեթը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը հաստատել է հակաիսրայելյան պատժամիջոցների փաթեթը, հաղորդում է Walla-ն` հղում անելով Անկարայում առկա աղբյուրներին:

Որոշումը հաստատվեց հունիսի 15-ին Թուրքիայի կառավարության նիստում`«Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպից երկու օր անց «սեղմ կաբինետի» նիստում, որը նախագահում էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Պատժամիջոցների շրջանակում Թուրքիան նվազագույնի է հասցնում իր դիվանագիտական ներկայացուցչության մակարդակն Իսրայելում, արգելում է Իսրայելի նավերին մուտք գործել թուրքական նավահանգիստներ, սառեցնում է բոլոր իսրայելա-թուրքական հարաբերությունները, էմբարգո է սահմանում իսրայելական ապրանքների համար, հաղորդում է IzRus-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---