16 հունիսի 2010 - 13:59 AMT
Ռուբեն Մելքոնյան. ԱՄՆ իսրայելական լոբբին Հայաստանի համար հուսալի գործընկեր չէ

ԱՄՆ իսրայելական լոբբին Հայաստանի համար հուսալի գործընկեր չէ: Այդ մասին PAnARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ թուրք-իսրայելական հակամարտության համատեքստում ԱՄՆ հրեական լոբբին կարող է հանդես գալ հայտարարությամբ, բայց երբ երկու երկրների միջև հարաբերությունները լավանան, իսրայելական լոբբին իսկույն կնահանջի: «Հայաստանը չպետք է լուրջ հույսեր կապի ԱՄՆ իսրայելական լոբբիի հետ»,- ասել է հայ փորձագետը և հավելել, որ Հայաստանը կարող է շահել թուրք-իսրայելական հակամարտությունից: