Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա հանդիպում բանաստեղծի թոռան` Ավիկ Իսահակյանի հետ

PanARMENIAN.Net - 2010-ի հունիսի 19-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա հանդիպում ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծի թոռ Ավիկ Իսահակյանի հետ:

Հանդիպումը կազմակերպում են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը և Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:

Ինչպես հայտնում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կհնչեն պոետի բանաստեղծությունները Ալեքսանդր Բլոկի և այլ ռուս պոետների թարգմանությամբ: Ներկայացվելու է նաև գրական-երաժշտական կոմպոզիցիա և Ա. Իսահակյանի դոկտորական դիսերտացիան` «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---