16 հունիսի 2010 - 15:03 AMT
Նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման նոր տեղակալ

Եվրասիական զարգացման բանկի(ԵԶԲ) խորհրդի որոշման շրջանակներում 2010-ի հունիսի 3-ին բանկի կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը հրամանագիր է ստորագրել Գենադի Ժուժլևին ԵԶԲ կառավարման տեղակալ` նախագծային գործունեության կառավարման տնօրեն նշանակելու մասին: Այդ մասին ասվում է ԵԶԲ մամլո հաղորդագրությունում:

Գենադի Ժուժլևն իր առջև խնդիր ունի ապահովել ներդրումային պորտֆելի հետագա աճը և ընդլայնել բանկի մասնակցությունն ինտեգրացիոն նախագծերի ֆինասնավորմանը, որոնք իրագործվում են անդամ-երկրների տարածքում, զարգացնել հարաբերությունները ԵԶԲ խոշորագույն գործընկերների հետ Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում, ընդլայնել փոխհարաբերությունները պրոֆիլային նախարարությունների և ԵԶԲ անդամ-երկրների գերատեսչությունների հետ, ինչպես նաև իրագործել համատեղ ծրագրեր զարգացման ազգային և միջազգային ինստիտուտների հետ: