Հայաստանը դեռևս չունի նոր մոտեցումներ փոփոխվող աշխարհում

Հայաստանը դեռևս չունի նոր մոտեցումներ փոփոխվող աշխարհում

PanARMENIAN.Net - Աշխարհը մեր շուրջ փոխվում է, իսկ մենք շարունակում ենք դա չնկատել, այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայատարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, ՀԱՊԿ-ում Ռուսաստանն իր շահերը վեր է դասում դաշնակիցների շահերից, ՆԱՏՕ-ում Թուրքիան վարում է քաղաքականություն, որը չի համընկնում ՆԱՏՕ-ի ուղեգծի հետ: «Վերջապես, տարածաշրջանում սկսվել է մի նոր գործընթաց ի դեմս Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի, որը մեծ ազդեցություն է թողնելու ողջ տարածաշրջանի վրա, որով ԵՄ-ն ավելի է ներգրավվելու տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներում»,-ասել է ԱԺ պատգամավորը:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, ի հայտ են գալիս նոր գործոններ և խաղացողներ, բայց Հայաստանը դեռևս չունի նոր մոտեցումներ: «Հրապարակավ հայտարարելով, որ մենք ավելի ժողովրդավարական ենք, քան Ադրբեջանը, երկրում իրական ժողովրդավարություն չես կառուցի: Ասելով, որ գոյություն ունի տնտեսական աճ Հայաստանում, այլ երկրնրի հետ տնտեսական մրցակցություն չես ապահովի: Ժամանակն է, որ մեր իշխանությունները ձևափոխվող աշխարհում փոխեն նաև իրենց պահպանողական մոտեցումները»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---