Կոմիտասի, Սայաթ-Նովայի և Արամ Խաչատրյանի հուշարձանները կմաքրվեն և կբարեկարգվեն

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Երևանի պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհուրդի հետ համատեղ կազմակերպել է մի ակցիա, որի շրջանակներում մաքրվելու և բարեկարգվելու են Կոմիտասի, Սայաթ-Նովայի և Արամ Խաչատրյանի հուշարձանները: Հուշարձանների մաքրման ակցիային մասնակցելու են ուսանողներ և երիտասարդներ, որոնց նախաձեռնությամբ այն կրելու է շարունակական բնույթ: Նմանատիպ միջոցառումների միջոցով երիտասարդները փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել անվանի գործիչների հուշարձանների պահպանության խնդրին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---