16 հունիսի 2010 - 16:49 AMT
Էրդողանը կարող է Լիբանան մեկնել, իսկ «Հըզբոլլահի» առաջնորդը` Անկարա

Լիբանանյան մամուլի հրապարակումները խոսում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Լիբանան այցելության և իբրև փոխադարձ այց «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի Անկարա կատարելիք այցելության մասին: Տեղեկատվության համաձայն, Լիբանանում Էրդողանին ջերմ ընդունելություն է սպասվում «Հըզբոլլահի» կողմից:

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանի կարծիքով, Մերձավոր Արևելքում այժմ պայքար է ծավալվում առաջատարի դիրքի և ազդեցության գոտու ընդլայնման համար, և չնայած Թուրքիայի ու արաբական աշխարհի միջև դիրքերի մերձեցմանը, մրցակցությունը պահպանվում է: «Եվ այդ մրցակցության պայմաններում Իրանն ու նրան օժանդակող պետությունները գիտակցում են, որ Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի ակտիվ անդամը և ԱՄՆ ու Իսրայելի ռազմավարական գործընկերը մնալ: Համենայնդեպս հիմա»,- ասել է Շահան Քանդահարյանը: