2 հոկտեմբերի 2001 - 23:26 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՌՈՒՍԱՏՈՄԷՆԵՐԳՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
Հայկական Ատոմակայանը կփոխանցվի «Ռուսէներգոատոմ» ռուսաստանյան ընկերության կառավարմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին է հայտնել ՀԱԷԿ-ի մամլո-քարտուղար Վաչագան Ղազարյանը: Նրա խոսքերով, ռուսաստանյան ընկերությունը Հայկական ատոմակայանում կկատարի միայն վարչական պարտականությունները: Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտնել է, որ համաձայն էներգետիկայի մասին օրենքի, խոսքը կարող է գնալ կայանի միայն համատեղ կառավարմանը: Ռուսաստանի ՀԱԷԿ-ի 51% արժեթղթերի ձեռք բերման շահագրգռվածության մասին արդեն հայտնել էր ՌԴ ատոմային էներգիայի գծով նախարարի տեղակալ Բուլատ Նիգմատուլինը: Ռուսաստանյան կողմի այս առաջարկությունը, նշել է Գալուստյանը, Հայաստանում ի գիտություն էր ընդունվել: Նախարարը տեղեկացրեց, որ տվյալ պահին ուրիշ ձեւակերպված առաջարկություններ Հայաստանը չի ստացել:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: