16 հունիսի 2010 - 17:43 AMT
Հայտնի են դարձել «լավագույն գիտական աշխատանք» մրցույթի հաղթողները

Հունիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ-ում «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցույթը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն եւ Ռուսաստանի հայերի միությունը: Մրցույթն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամը: Մրցութային ֆոնդը 2010թ. կազմել է 9 միլիոն 250 հազար դրամ, որը բաշխվել է 5 անվանակարգերի միջեւ: Առաջին տեղի մրցանակը կազմում է 1,5 միլիոն դրամ, 2-րդ տեղինը՝ 350 հազար դրամ: Երկրորդ տեղի մրցանակի գումարը Ռուսաստանի հայերի միությունը լրացուցիչ տրամադրել է իր հիմնադրման 10-ամյակի առթիվ:

Մրցույթին ներկայացվել է 38 աշխատություն:

Հասարակական գիտություններ անվանակարգում առաջին տեղը կիսեցին Վահան Բայբուրդյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ և Տիգրան Թորոսյանը (ՀՀ ԱԺ պատգամավոր): Երկրորդ տեղը զբաղեցրեց Սեդա Գասպարյանը (ԵՊՀ):

Հայագիտության անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Արսեն Բոբոխյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ): Երկրորդ տեղը զբաղեցրեց Մերուժան Հարությունյանը (ԵՊՀ: Բնական գիտություններ անվանակարգում առաջին տեղը կիսեցին Շիրազ Մարգարյանը համահեղինակների հետ և Արմեն Թռչունյանը համահեղինակների հետ (ԵՊՀ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Վիգեն Թոփուզյանը համահեղինակների հետ (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ):

Ճշգրիտ գիտություններ անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Դավիթ Սարգսյանը համահեղինակների հետ (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ): Երկրորդ տեղը զբաղեցրեց Մարտին Գրիգորյանը համահեղինակի հետ (ԵՊՀ): Ինֆորմատիկա եւ տեխնիկական գիտություններ անվանակարգում առաջին տեղը կիսեցին Ժոզե‎ֆ Փանոսյանը համահեղինաների հետ (ՀՊՃՀ) եւ Վոլոդյա Երիցյանը համահեղինաների: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ստեփան Մեսչյանը (ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ), հաղորդում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: