Հայաստանի Կենտրոնական բանկը հայտնի հայ գործիչների 2 ոսկե և 4 արծաթե հուշադրամներ է թողարկել

Հայաստանի Կենտրոնական բանկը հայտնի հայ գործիչների 2 ոսկե և 4 արծաթե հուշադրամներ է թողարկել

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Րաֆֆու ծննդյան 175-ամյակ» ոսկե հուշադրամը` նվիրված հայ գրող ու հրապարակախոսի հոբելյանին և «Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը` նվիրված հայ գրող ու հրապարակախոսի հոբելյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, դրամների անվանական արժեքը 10 հազ. դրամ է:

Բացի դրանից, թողարկվել են 4 արծաթե հուշադրամներ` «Լեոյի ծննդյան 150-ամյակ»` նվիրված հայ պատմաբան, հրապարակախոս, գրող և գրականագետի հոբելյանին (անվանական արժեքը` 1000 դրամ), «Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակ»` նվիրված հայ գեղանկարչի հոբելյանին (անվանական արժեքը` 100 դրամ):

Շրջանառության մեջ է դրվել նաև «Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակ» արծաթե հուշադրամը` նվիրված հայ կրկեսի ու էստրադայի արտիստ, ծաղրածու և միմի հոբելյանին, ինչպես նաև «Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ» հուշադրամը` նվիրված հայ խոշորագույն միջնադարյան պատմաբան, հայ պատմագրության հոր հոբելյանին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---