2 հոկտեմբերի 2001 - 23:28 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ, ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԱՋԱԿՑԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱԿՏԻ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆԸ
Ամերիկյան 29 կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելին հասցեագրված նամակում` կոչ անելով հրաժարվել Ազատության պակտի 907-րդ ուղղումը վերացնելու փորձերից:( Ուղղումը, ինչպես հայտն է, արգելում Ադրբեջանին ԱՄՆ- ի վարչակազմի ուղղակի օգնության ցուցաբերումը, քանի նա չի վերացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:) Նամակում ասվում է, որ «ուղղման վերացումը կաջակցի Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման օրինականացմանը, եւ վերջինս կարող է անհաշտ դիրքորոշում զբաղեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: Հայերի շահերը պաշտպանող ուղղման վերացումը «լավագույն պատասխանը չէ Հայաստանին, որն իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ-ին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- գտնում են կոնգրեսականները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: