ԱՄՆ կոնգրեսականները սպառնում են Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսականները սպառնում են Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի կողմնակիցներն ԱՄՆ կոնգրեսում զգուշացրել են Թուրքիային, որ կարող են հավանություն տալ Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: Հաջորդ փուլում այն պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների պալատի ընդլայնված նիստում: Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի այն անդամները, որոնք հակված չէին բանաձևի ընդունմանն, այժմ հայտարարում են, որ կարող են փոխել իրենց դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի իրանամետ քաղաքականության և Գազայի շրջափակումը հանելու կոչերի պատճառով:

«Թուրքիան թանկ կվճարի, եթե չփոխի իր դիրքորոշումը, այսինքն շարունակի մերձեցումն Իրանի հետ` հեռանալով Իսրայելից»,-մամլո ասուլիսում հայտարարել է կոնգրեսական Մայք Փենսը: Ըստ նրա, Անկարան պետք է հասկանա, որ շարունակելով այս քաղաքականությունը, նա կհատուցի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմամբ:

Իր հերթին, կոնգրեսական Փիթեր Քինգը հայտարարել է, որ վերանայում է հայկական բանաձևի հարցում իր դիրքորոշումը: Ըստ նրա, նա և Ներկայացուցիչների պալատի մյուս անդամները հավատում են, որ Հայոց ցեղասպանությունն իրողություն է, սակայն, չեն սատարել այս բանաձևին` ելնելով ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական հարաբերություններից: «Ես կարծում եմ, որ մոտեցումը հարկավոր է փոխել»,-նշել է Քինգը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---