Հունիսի 16-ին ՀՀՇ վարչությունը նիստի ժամանակ ընդունեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` իր պաշտոնից հրաժարականի դիմումը

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին կայացավ ՀՀՇ վարչության նիստը, որի ընթացքում ՀՀՇ վարչությունը լսեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` ՀՀՇ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց հարգել Արարատ Զուրաբյանի դիմումը և ընդունել նրա հրաժարականը: Արարատ Զուրաբյանը մնում է վարչության անդամ:

Բացի դրանից, նկատի ունենալով, որ վարչության նախորդ նիստում ընդունվել է նաև ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի դիմումը վարչության անդամությունից և փոխնախագահի պաշտոնից դուրս գալու մասին, մինչև առաջիկա համագումարը, համաձայն ՀՀՇ Կանոնադրության, վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դնել վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա, հաղորդում է ՀՀՇ լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---